Արցախի Հանրապետության մասին

Ընդհանուր տեղեկություններ

 

Պետության խորհրդանիշները

ԼՂՀ պետական դրոշն իրենից ներկայացնում է մի ուղղանկյունաձեւ կտոր` հորիզոնական կարմիր, կապույտ, նարնջագույն շերտերով, յուրաքանչյուրը 20 սանտիմետր լայնությամբ: Կտորի աջ կողմի երկու ծայրերից սկսվում են սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշեր, որոնք միանում են դրոշի մեկ երրորդ հատվածի վրա: Դրոշի լայնության եւ երկարության հարաբերությունը կազմում է 1:2 /60x120 սմ/:

ԼՂՀ պետական զինանշանն իրենից ներկայացնում է մի թեւատարած արծիվ, որի գլխավերեւում տարածվում են արեւի ճառագայթները եւ զետեղված է Արտաշիսյանների հարստության թագը: Կենտրոնում ԼՂՀ պետական դրոշի եւ Քիրս լեռան ֆոնի վրա «Մենք ենք, մեր սարերը» քանդակի պատկերն է: Ներքեւում` արծվի ճանկերի մեջ, խաղողի վազեր են, թթենու պտուղներ, ցորենի հասկեր: Վերեւի կիսաշրջանում արված է հայերեն մակագրություն. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Արցախ»:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնը

 

Ազատ ու անկախ Արցախ,
Քո տուն-ամրոցը կերտեցինք,
Պատմությունը մեր երկրի
Մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք:

Դու բերդ ես անառիկ,
Բարձունք սրբազան, վեհ անուն,
Մասունք աստվածային,
Քեզնով ենք հավերժանում:

Դու մեր լույս հայրենիք,
Երկիր, հայրենյաց դուռ սիրո.
Ապրիր դու միշտ խաղաղ,
Մեր հին ու նոր Ղարաբաղ:

Քաջերն ենք մենք հայկազուն,
Մռով ենք, Քիրս ենք ու Թարթառ,
Մեր վանքերով լեռնապահ`
Անհաղթելի մի բուռ աշխարհ: