Կառավարություն

Նախարարություններ

Վահրամ Բորիսի Բաղդասարյան

Վահրամ
Բորիսի
Բաղդասարյան

ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար


Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում գործադիր իշխանության քաղաքականությունը: Նախարարությունը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
2. Նախարարության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության օրենքներով, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
3. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին ու այլ իրավական ակտերին համապատասխան և դրանցով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:
4. Նախարարությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն, անգլերեն ու ռուսերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ։
5. Նախարարության լրիվ անվանումն է`
հայերեն` Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն,
ռուսերեն` Министерство финансов и экономики Республики Арцах,
անգլերեն` Ministry of Finance and Economy of the Republic of Artsakh:
6. Նախարարության գտնվելու վայրն է՝ Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Փետրվարի 20 փողոց N 1, կառավարության շենք:
7. Նախարարությունը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարներից, օգնականներից և ռեֆերենտներից, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներից: Նախարարության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
8. Նախարարության աշխատողներն իրենց զբաղեցրած պաշտոններին համապատասխան կարող են լինել հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, քաղաքացիական ծառայողներ, քաղաքացիական աշխատանք կատարողներ և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք: Նախարարությունում քաղաքացիական ծառայողների պաշտոնները դասակարգվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքին համապատասխան:
 

Կայք`
http://www.minfin-nkr.am