Կառավարություն
Նախարարություններ
ԱՀ առողջապահության նախարար
Առողջապահության նախարարություն
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԼՂՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
1.Ընդհանուր դրույթներ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետև՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է առողջապահության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Նախարարությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:
7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`
ա) առողջապահության զարգացման քաղաքականության, պետական նպատակային ծրագրերի մշակումը և դրանց իրականացման կազմակերպումը, սանիտարական նորմերի ու կանոնների մշակումը և հաստատումը.
բ) իր իրավասության սահմաններում համակարգի գործունեության կազմակերպումը, կառավարումը և ֆինանսավորումը.
գ) առողջապահության բնագավառին առնչվող օրենսդրական ու իրավական ակտերի նախագծերի մշակումը և ընդունված իրավական ակտերի նկատմամբ վերահսկողության ապահովումը.
դ) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը.
ե) բնակչության առաջնային և մասնագիտացված բժշկական օգնության ու ծառայությունների ապահովման կազմակերպումը.
զ) մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված քաղաքականության իրականացման միջոցառումների իրականացումը.
է) բնակչության առողջության բարելավման միջոցառումների կազմակերպումը.
ը) արտակարգ իրավիճակներում բնակչության բժշկական օգնության ապահովման կազմակերպումը.
թ) բժշկական պարտադիր և կամավոր ապահովագրական համակարգի ներդրումը.
ժ) առողջապահության բնագավառում միջազգային և միջգերատեսչական համագործակցության ապահովումը.
ժա) բնակչության առողջական վիճակի ուսումնասիրությունը, հաշմանդամության ու մահացության նվազեցման ծրագրերի մշակումը և իրագործումը.
ժբ) երեխաների և կանանց կեցության ու առողջության իրավիճակային վերլուծության ապահովումը, ոլորտի գերակա խնդիրների սահմանումը, նպատակային ծրագրերի մշակումը և ներդրումը:
Կայք`
http://www.moh.nkr.am