Կառավարություն

Նախարարություններ

Նորայր Աղաբեկի Մուսայելյան

Նորայր
Աղաբեկի
Մուսայելյան

ԱՀ գյուղատնտեսության նախարար


Գյուղատնտեսության նախարարություն

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է Արցախի Հանրապետության օրենքներով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին և իրավական այլ ակտերին համապատասխան և դրանցով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:
4. Նախարարությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ հայերեն կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Նախարարությունը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով իր անվանմամբ հայերեն և այլ լեզվով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
5. Նախարարությունն իր համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների նկատմամբ վերադաս մարմին է:
6. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, օգնականներից, նախարարության աշխատակազմից, տարածքային ստորաբաժանումներից, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:
7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`
1) ագրոպարենային ոլորտում Արցախի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության մշակումը և իրականացումը,
2) գիտատեխնիկական միասնական քաղաքականության հիման վրա Արցախի Հանրապետության գյուղատնտեսության ներուժի առավելագույնս օգտագործման միջոցով գյուղատնտեսության զարգացման, գյուղատնտեսական գործունեության արդյունավետության բարձրացման ապահովումը,
3) ագրոպարենային ոլորտում կատարվող գործընթացների համալիր վերլուծությունների, համապատասխան կանխատեսումների հիման վրա ագրարային և ինվեստիցիոն քաղաքականության հիմնադրույթների, հայեցակարգերի, ծրագրերի մշակումն ու իրականացումը, շուկայական հարաբերությունների ձևավորման և համապատասխան ենթակառուցվածքների զարգացման գործընթացին աջակցելը,
4) տեղական արտադրողների մարքեթինգային գործունեության իրականացմանն աջակցության ապահովումը և գյուղատնտեսական մթերքների ու հումքի արտահանման խթանումը,
5) օրենքով սահմանված կարգով գյուղատնտեսական տեխնիկայի տեսչական գործունեության իրականացման ապահովումը,
6) կոոպերացիայի զարգացման ու ընդլայնման ապահովումը,
7) ագրովերամշակող արդյունաբերության զարգացման ու ընդլայնման ապահովումը,
8) սննդի շղթայի (արտադրության և շրջանառության փուլեր) բոլոր փուլերում վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ) համակարգի ներդրման գործընթացի աջակցության ապահովումը,
9) գյուղատնտեսական գործունեության իրականացման լիցենզիաների և (կամ) արտոնագրերի տրամադրման ապահովումը,
10) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Արցախի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործման ապահովումը,
11) նախարարության համակարգի զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման և իրականացման ապահովումը,
12) սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարիայի բնագավառներում պետական քաղաքականության մշակումը և իրականացումը:
8. Նախարարության անվանումն է՝
հայերեն՝ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն,
ռուսերեն՝ Министерство сельского хозяйства Республики Арцах,
անգլերեն՝ Ministry of agriculture of the Republic of Artsakh:
9.Նախարարության գտնվելու վայրն է՝ Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Թումանյան 115:
 

Կայք`
http://www.minagro.nkr.am