Կառավարություն

Նախարարություններ

Վահրամ Բորիսի Բաղդասարյան

Վահրամ
Բորիսի
Բաղդասարյան

ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Պաշտոնն ստանձնել է
1.06.2021


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1967 թ. 1 մայիսի, ք. Ստեփանակերտ:

Կրթություն
1988թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի «Ժողովրդական տնտեսության պլանավորում» ֆակուլտետը` ստանալով տնտեսագետի որակավորում:
1994թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրայի հեռակա բաժինը` «Էկոնոմիկա, պլանավորում և ժողովրդական տնտեսության ու նրա ճյուղերի կառավարման կազմակերպում» մասնագիտությամբ:

Աշխատանքային գործունեություն
1988թ. աշխատանքի է ընդունվել ԼՂԻՄ մարզգործկոմի պլանային հանձնաժողովում որպես տնտեսագետ:
1989-1991թթ. ԼՂԻՄ Գլխավոր պլանային-տնտեսագիտական վարչություն՝ գլխավոր տնտեսագետ:
1992-1995թթ.  աշխատել է ԼՂՀ Գերագույն խորհրդի տնտեսական, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ:
1995-1997թթ. ԼՂՀ կառավարության բարեփոխումների բաժնի գլխավոր մասնագետ:
1997-2004թթ.  զբաղեցրել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնը:
2004-2007թթ. ԼՂՀ գյուղատնտեսության նախարար:
2007-2008թթ.  աշխատել է «Միջազգային բիզնես-կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն:
2008-2010թթ. զբաղեցրել է ԼՂՀ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնը:
2010-2013թթ. ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն:
2013թ. դեկտեմբերից աշխատել է«Արցախբանկ» ՓԲԸ-ում, իսկ 2015-2020թթ. զբաղեցրել է գործադիր տնօրեն-վարչության նախագահի տեղակալի պաշտոնը:
2020-2021թթ. զբաղեցրել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնը:
2021թվականի փետրվար – հունիս՝ ԱՀ հաշվեքննիչ պալատի նախագահ:
2021 թվականի հունիսի 1-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար:
2022 թվականի փետրվարի 10-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ: