Կառավարություն
Նախարարություններ

Միքայել
Հրանտի
Հայրիյան
ԱՀ առողջապահության նախարար
Պաշտոնն ստանձնել է
22.12.2020
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1980 թ. 10 հուլիսի, ք. Ստեփանակերտ
Կրթությունը
1997-2003թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում:
2003-2004թթ. ՀՀ ք.Երևանի Մուրացանի անվան կենտրոնական զինվորական հոսպիտալում անցել է ինտերնատուրա՝ ընդհանուր պրակտիկայի բժիշկ մասնագիտությամբ:
2006-2008թթ. սովորել է ԵրՊԲՀ կլինիկական օրդինատուրայում՝ քիթ-կոկորդ-ականջաբանություն մասնագիտությամբ:
Աշխատանքային գործունեություն
2008-2009թթ. անցել է ծառայության ՊԲ շարքերում որպես Ռազմաբժշկական բաժնի բժիշկ-վիճակագիր:
2009-2011թթ. ԱՀ ՊԲ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի բժիշկ:
2011-2020թթ. ԱՀ ՊԲ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի պետ:
Արցախի Հանրապետության նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 22-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար:
Այլ տվյալներ
2004-2006թթ. ծառայությունը շարունակել է ԱՀ պաշտպանության բանակում ըստ մասնագիտության:
Մասնակցել է բազմաթիվ վերապատրաստման դասընթացների Հայաստանի Հանրապետությունում, Ռուսաստանի Դաշնությունում և Իսրայելում:
Ունի բժշկական ծառայության փոխգնդապետի կոչում:
Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական է:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ: