Կառավարություն

Նախարարություններ

Դավիթ Կլիմի Բաբայան

Դավիթ
Կլիմի
Բաբայան

ԱՀ արտաքին գործերի նախարար

Պաշտոնն ստանձնել է
4.01.2021


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1973 թ. 5 ապրիլի, ԼՂՀ, ք. Ստեփանակերտ:

Կրթություն
1994 թ․ - ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը՝ «Տնտեսության պետական կարգավորում» մասնագիտությամբ։
1997 թ․ - ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը։
1998 թ․ - ավարտել է Կենտրոնական-եվրոպական համալսարանի (Բուդապեշտ) միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։
2005 թ․ - թեկնածուական թեզ է պաշտպանել Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ ԼՂՀ Գրողների միության անդամ է։
2013 թ․ - ստացել է դոցենտի գիտական կոչում։
2018 թ․ - դոկտորական թեզ է պաշտպանել Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում և ստացել պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

Աշխատանքային գործունեություն
1998-1999 թթ․ - աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) արտաքին գործերի նախարարության քաղաքական վարչությունում որպես երկրորդ քարտուղար։
2000-2001 թթ․ - ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության քաղաքական ծրագրավորման բաժնի պետ։
2001 թ․ մայիսից-դեկտեմբեր զբաղեցրել է ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության պետի պաշտոնը։
2001-2005 թթ․ - աշխատել է ԼՂՀ նախագահին կից պլանավորման խմբում։
2005-2007 թթ․ - աշխատել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի օգնական։
2007-2013 թթ․ - զբաղեցրել է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետի պաշտոնը։
2013 թ․ - նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
2019 թ․ - հիմնադրել է Արցախի պահպանողական կուսակցությունը, իսկ նույն թվականի ապրիլի 17-ին ընտրվել կուսակցության նախագահ։
2020 թ․ մայիսի 26-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարցերով խորհրդական։
2021 թ․ հունվարի 4-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար։

Այլ տվյալներ
2016 թ․ - պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։
Ունի Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։
Հեղինակել է ավելի քան 300 հոդված, 9 մենագրության հեղինակ է։

Կուսակցական պատկանելություն
Արցախի պահպանողական կուսակցության նախագահ:

Անձնական տվյալներ
Ունի երկու զավակ։