Կառավարություն

Նախարարություններ

 Արմինե Անդրեյի Պետրոսյան


Արմինե
Անդրեյի
Պետրոսյան

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար

Պաշտոնն ստանձնել է
1.09.2021


Կենսագրական տվյալներ

 Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1978թ. 07 հունվարի, ԱՀ, ք. Ստեփանակերտ:

Կրթություն
1999թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի օտար լեզուների բաժինը՝ գերմաներեն լեզու մասնագիտությամբ:

Աշխատանքային գործունեություն
2000-2001թթ. աշխատել է Մեսրոպ Մաշտոց համալսարանում որպես դասախոս:
2000-2005թթ. աշխատել է Երևանի մենեջմենթի համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղում  որպես դասախոս:
2000-2001թթ. եղել է «ԱզատԱրցախ» հանրապետական թերթի թղթակից:
2000-2001թթ. եղել է Արցախի պետական համալսարանի «Արցախի համալսարան» պաշտոնաթերթի խմբագիր:
2002թ. հիմնադրել եւ ցայսօր ղեկավարում է «Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպությունը:
2003-2004թթ. աշխատել է Ստեփանակերտի ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցում  որպես գերմաներեն լեզվի ուսուցիչ:
2004-2005թթ. զբաղեցրել է ԱՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի քարտուղարության 1-ին կարգի մասնագետի պաշտոնը:
2006-2007թթ. եղել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության սեփական թղթակից Արցախում:
2007-2008թթ. հանդիսացել է «Արցախի բալիկներ» մանկապատանեկան պարի համույթի գեղարվեստական ղեկավար:
2009-2010թթ. զբաղեցրել է ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդականի պաշտոնը:
2012-2018թթ. զբաղեցրել է «Ավեմ Գրուպ» ՍՊԸ տնօրենի պաշտոնը:
2018-2020թթ. զբաղեցրել է ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության օգնականի պաշտոնը :
2021թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին զբաղեցրել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը:
2021 թ. սեպտեմբերի 1-ին ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար:
2022թ.փետրվարի 10-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար:

Այլ տվյալներ
2006-2012թթ. եղել է Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների Ասոցիացիայի հիմնադիր անդամ:
2012 թվականից Համաշխարհային հայկական կոնգրեսի խորհրդի անդամ է:
2015 թվականից ԱՀ ՊՆ կից գործող Հանրային խորհրդի անդամ է:
Պարգևատրվել է մեդալներով.
2005թ. ՀՀ վարչապետի պատվոգրով՝ ակտիվ հասարակական գործունեության համար,
2017թ. ԱՀ վարչապետի Հուշամեդալով՝ Արցախի հասարկական դաշտի ձևավորման գործում ունեցած մեծ ավանդի համար,
2017թ. «ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» ՀԿ «Հայրենիք եւ հավատ» մեդալ,
2017թ. «Նիգ-Ապարան» հայրենակցական միության «Մեր Բարեկամ» մեդալ և
2020թ. ԱՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալ:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական:

Անձնական տվյալներ
Ամուսինը՝ կամավորական Երվանդ Միքայելի Հաջիյանը, զոհվել է 2020թ. հոկտեմբերի 6-ին՝ ԱՀ սահմանների պաշտպանության ժամանակ։
Ունի երկու զավակ: