Կառավարություն

Նախարարություններ

Կամո Բահատուրի Վարդանյան

Կամո
Բահատուրի
Վարդանյան

ԱՀ պաշտպանության նախարար

Պաշտոնն ստանձնել է
11.09.2021


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1966թ. 18 մարտ, ԼՂՀ Մարտունու շրջան, գ. Նորշեն:

Կրթություն
2006թ. ավարտել է ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիան, իսկ 2019թ. ավարտել է ՌԴ ԶՈւ ԳՇ ռազմական ակադեմիան:

Աշխատանքային գործունեություն
1992թ. փետրվարի 1-ից ծառայում է ԱՀ ՊԲ:
1992-2012թթ. ՊԲ տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ` դասակի հրամանատար, վաշտի հրամանատարի տեղակալ, գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, գումարտակի հրամանատար, զորամասի հրամանատարի տեղակալ, զորամասի հրամանատար, միավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետ:
2007-2012 թթ.՝ ՊԲ լեռնահրաձգային միավորման հրամանատար:
2011թ. մայիսի 6-ի ԱՀ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
2012թ. նոյեմբերի 12-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:
2021 թվականի սեպտեմբերի 11-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար:

Այլ տվյալներ
Մասնակցել է Արցախյան երեք պատերազմներին:
Պարգևատրվել է ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, ՀՀ «Արիություն» մեդալով, ՀՀ «Վարդան Մամիկոնյան» շքանշանով, ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, ԱՀ «Արիության համար» և այլ պետական ու գերատեսչական մեդալներով:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 3 զավակ: