Կառավարություն

Նախարարություններ

Անահիտ Անդրանիկի Հակոբյան

Անահիտ
Անդրանիկի
Հակոբյան

ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Պաշտոնն ստանձնել է
7.02.2022


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1969թ. 29 նոյեմբերի, ք.Ստեփանակերտ:

Կրթություն
1987-1992թթ. սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում՝ «Պատմություն և խորհրդային իրավունք» մասնագիտությամբ:

Աշխատանքային գործունեություն
1993-2001թթ. աշխատել է Ստեփանակերտի Ավետիք Իսահակյանի անվան N10 միջնակարգ դպրոցում  որպես պատմության ուսուցիչ:
2001-2011թթ. զբաղեցրել է նույն դպրոցի արտադպրոցական աշխատանքների գծով փոխտնօրենի պաշտոնը:
2011-2016թթ. զբաղեցրել է Ստեփանակերտի Ավետիք Իսահակյանի անվան N10 հիմնական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրենի պաշտոնը:
2016-2022թթ. զբաղեցրել է նույն դպրոցի տնօրենի պաշտոնը:
2022 թվականի փետրվարի 7-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական է:

Անձնական տվյալներ
Ամուսինը զոհվել է Արցախյան առաջին պատերազմում: Ունի երկու զավակ: