Կառավարություն
Նախարարություններ

Նորայր
Աղաբեկի
Մուսայելյան
ԱՀ գյուղատնտեսության նախարար
Պաշտոնն ստանձնել է
10.02.2022
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1977թ., 28 օգոստոսի, ԱՀ Մարտունու շրջան, գյուղ Թաղավարդ:
Կրթություն
1994-2002 թթ. սովորել է ԱրՊՀ Ագրարային ֆակուլտետի անասնաբուժական բաժնում:
2003-2005 թթ. ավարտել է ԱրՊՀ մագիստրատուրան «Անասնաբուժություն» մասնագիտությամբ:
2005-2009 թթ. ավարտել է ՀՊԱՀ ասպիրանտուրայի հեռակա բաժինը «Կենդանիների վարակիչ հիվանդություններ, սանիտարական փորձաքննություն, զոոհիգիենա» մասնագիտությամբ:
Աշխատանքային գործունեություն
2002-2008 թթ. աշխատել է Ստեփանակերտի գյուղատնտեսական քոլեջում որպես դասախոս:
2008-2009 թթ. աշխատել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության բաժնում որպես առաջատար մասնագետ:
2009-2010 թթ. զբաղեցրել է նույն բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը:
2009-2015 թթ. համատեղությամբ դասախոսել է նաև ՀՊԱՀ-ի Ստեփանակերտի մասնաճյուղում:
2012-2021 թթ. զբաղեցրել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուժության և անասնաբուծության վարչության պետի պաշտոնը:
ԱՀ Նախագահի 2021 թ. մարտի 2-ի հրամանագրի համաձայն, նշանակվել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ:
ԱՀ Նախագահի 2022 թ. փետրվարի 10-ի հրամանագրի համաձայն, նշանակվել է ԱՀ գյուղատնտեսության նախարար:
Այլ տվյալներ
1994-1998 թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում:
Ունի տպագրված 8 գիտական հոդված և 1 մեթոդական աշխատանք:
2013 թ. շնորհվել է ՀՊԱՀ-ի Ստեփանակերտի մասնաճյուղի տնտեսագիտության մագիստրոսի աստիճան՝ «Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում» մասնագիտությամբ:
Անասնաբուժական գիտությունների թեկնածու է:
Պարգևատրվել է «Գյուղատնտեսական նվաճումների համար» գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով:
Կուսակցական պատկանելություն
«Արդարություն» կուսակցության անդամ է:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի: