Կառավարություն
Նախարարություններ

Ժիրայր
Մելսիկի
Միրզոյան
ԱՀ արդարադատության նախարար
Պաշտոնն ստանձնել է
5.05.2021
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1979թ. 5 մայիսի , ԼՂՀ Մարտունու շրջան գ. Ճարտար:
Կրթություն
1996-2000թթ. Արցախի պետական համալսարան, “Իրավագիտություն”բաժին
2003-2005 թթ. Արցախի պետական համալսարանի մագիստրատուրայի “Իրավագիտություն” բաժին:
Աշխատանքային գործունեություն
2003-2005թթ. ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային վարչարարության կատարելագործման վարչության առաջատար մասնագետ:
2005-2007թթ. ԼՂՀ Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության առաջատար մասնագետ:
2007-2009թթ. ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ԼՂՀ անվտանգության խորհրդի աշխատանքների ապահովման բաժնի պետ:
2009-2011թթ. ԼՂՀ Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ:
2011- 2014թ. ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության տարածքային կառավարման բաժնի վարիչ:
2014 թվականից ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության պետ:
2017-2020թթ. ԱՀ գյուղատնտեսության նախարար:
2020 թվականի մայիսի 29-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:
2020 թվականի մայիսից – դեկտեմբեր ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:
2021 թվականի մայիսի 5-ի ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ արդարադատության նախարար:
Այլ տվյալներ
2000-2002թթ ծառայել է պաշտպանության բանակի շարքերում:
Զինապարտ է:
ԱՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ: