Տեղեկատվական կենտրոն
Պաշտոնական լրահոս
Հանդիպում ԼՂՀ կառավարությունում
26.08.2013
Օգոստոսի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած մի խումբ ռուսաստանյան լրագրողների և հասարարական գործիչների։
Արցախի փոխվարչապետը ողջունել է պատվիրակության անդամներին` կարևորելով նման այցելությունների նշանակությունը արտերկրում, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում հանրապետության քաղաքական և տնտեսական գործընթացների վերաբերյալ ճշգրիտ և անկողմնակալ պատկերացում ձևավորելու գործում։
Իրենց հերթին հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար, նշելով, որ նմանօրինակ այցելությունները նպաստում են անմիջական տպավորությունների ձևավորմանը և կատարվող գործընթացների հավաստի ընկալմանը:
Արթուր Աղաբեկյանը անդրադարձել է պատերազմի ավերիչ հետևանքները վերացնելուն ուղղված պետական ծրագրերին և հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումը խթանող լայնածավալ միոցառումներին: Նշվել է, որ Արցախի զարգացմանը մեծապես նպաստում են նաև սփյուռքահայ գործարարները, և պետությունը պատրաստակամ է Արցախում ներդրումային գործունեություն իրականացնողների համար ապահովել համապատասխան պայմաններ: