Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Պետական նախարարի ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ

10.06.2019

Հարգելի' հայրենակիցներ
Արցախում հունիսի 10-ին նշվում է սոցիալական աշխատողի օրը: Այսօր ավելի է ընդգծվում անհատների, ընտանիքների և համայնքների կյանքում սոցիալական աշխատողների ջանքերը: Ուշադրության է արժանանում հատկապես կայուն զարգացման, սոցիալական արդարության և մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները։ Սոցիալական համախմբվածության, հավասարության, հասարակության բոլոր անդամներին հավասար հնարավորություններ ընձեռելու հարցում որակապես նոր ու արդյունավետ աշխատաոճը հավասարապես պետք է յուրացնենք բոլորս:
Շնորհավորում եմ սոցաշխատողներին մասնագիտական օրվա առթիվ և շնորհակալություն հայտնում անաչառ և կոչմանը նվիրված աշխատելու համար։

 

← Վերադառնալ ցուցակին