Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ «Միս և կեր արտադրողների և անասնաբույծների ասոցիացիայի» պատվիրակությանը

29.07.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին ընդունել է ՀՀ «Միս և կեր արտադրողների և անասնաբույծների ասոցիացիայի» պատվիրակությանը՝ տնօրեն Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ:
Ա. Կարապետյանի խոսքով՝ պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցության շրջանակներում ասոցիացիան նախաձեռնել է համահայկական նշանակության մի ծրագիր, որը ներառում է տեղեկատվություն անասնապահական ծառայությունների մատուցման, կենդանիների տեղաշարժի, կերի մասին, ինչպես նաև թույլ է տալիս կառավարել հնարավոր կենսաբանական ռիսկերը:
Նախագահ Հարությունյանը ողջունել է ասոցիացիայի անդամների պատրաստակամությունը` համագործակցել Արցախի տնտեսվարող սուբյեկտների հետ՝ նշելով, որ նրանք ոչ միայն կարևոր տնտեսական գործունեություն են իրականացնում, այլև նպաստում են հայկական երկու հանրապետությունների պարենային անվտանգության ապահովմանը:
Հանդիպմանը ներկա էին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը և գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը: 

← Վերադառնալ ցուցակին