Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Ակնա թաղամասում այգեգործության զարգացման մեծ ծրագիր կսկսվի. նախագահ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել

14.09.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն սեպտեմբերի 13-ին աշխատանքային այցով եղել է Ասկերանի Ակնա թաղամասում:
Երկրի ղեկավարը տեղում ծանոթացել է այգեգործությամբ, բանջարաբոստանային մշակաբույսերի, ծխախոտի մշակությամբ զբաղվող մենատնտեսների գործունեությանը, հետաքրքրվել բերքատվության ցուցանիշներով և իրացման հարցերով: Նախագահ Հարությունյանը նշել է, որ Կառավարությունը ծրագիր է մշակում, որով նախատեսվում է Ակնայի ամբողջ թաղամասում այգիներ տնկել:
«Առաջիկա երկու տարիներին կլուծվի թաղամասի ոռոգման խնդիրը: Աշխատանքներն արդեն մեկնարկել են: Տարածքն, ըստ մասնագետների, այգեգործության զարգացման համար մեծ ներուժ ունի, և հաջորդ փուլում Կառավարությունն այդ ուղությամբ աջակցության ծրագրեր կսկսի: Դրանք կլինեն մատչելի և հասանելի բոլոր ցանկացողների համար»,- ասել է նախագահն՝ ընդգծելով, որ հատկացված միջոցները տեղին և արդյունավետ ծախսելու հարցում լինելու են խիստ հետևողական: 

← Վերադառնալ ցուցակին