Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Արտակ Բեգլարյանն ասուլիսով ամփոփել է պետական նախարարի պաշտոնում իր գործունեությունը

03.11.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 3-ին հանդես է եկել պետական նախարարի պաշտոնում իր գործունեությունն ամփոփող մամուլի ասուլիսով:
Արտակ Բեգլարյանը մի շարք ուղղություններով ներկայացրել է հաշվետու ժամանակաշրջանում իրականացված համակարգային ձեռքբերումները, անդրադարձել առանձին խնդիրների ու բացթողումների՝ ճգնաժամային իրավիճակում առանձին ոլորտների կենսունակության ու հասարակության վարքագծի դիտանկյուններից: Հետպատերազմյան իրավիճակում ստանձնելով պատասխանատվությունը՝­ Արտակ Բեգլարյանը առանձնացրել է հատկապես սոցիալական, կրթական, առողջապահական ու բնակարանային ոլորտներում իրականացված պետական քաղաքականությունը:
Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ Հայրենիքին ու ժողովրդին ծառայելու հնարավորության ու վստահության համար: Նա նշել է, որ շարունակելու է պետական ծառայությունը՝ պատրաստակամություն հայտնելով ստանձնել ցանկացած պատասխանատվություն իր կարողությունների ու փորձի շրջանակում: Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ պատրաստ է առավելագույնս աջակցել պետական նախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի գործունեությանը:
Պետական նախարարի պաշտոնում իր լիազորություններն ավարտող Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ակտիվ համագործակցության և հանրային վերահսկողության միջոցները կենսունակ պահելու համար:

Ասուլիսի ամբողջական տեսագրությունը հասանելի է հետևյալ հղումներով՝
https://www.facebook.com/ArtsakhGovernment/videos/1781121835619902

 

← Վերադառնալ ցուցակին