Տեղեկատվական կենտրոն
Պաշտոնական լրահոս
Խորհրդակցություններ ԼՂՀ կառավարությունում

05.09.2013 - ԼՂՀ կառավարությունում ԼՂՀ և ՀՀ կառավարությունների ղեկավարներն անց են կացրել աշխատանքային խորհրդակցություններ
ԼՂՀ վարչապետը մասնակցել է «Meeting di Rimini» ամենամյա համաժողովին

28.08.2013 - 2013թ. օգոստոսի 18-24-ին Իտալիայի Ռիմինի քաղաքում տեղի է ունեցել ամենամյա ոչ պաշտոնական` քաղաքական, տնտեսական և մշակութային «Meeting di Rimini» 34-րդ համաժողովը, որին մասնակցել են Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետտան, այդ երկրի խորհրդարանի և կառավարության անդամներ, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, ԵՄ երկրների մի շարք նախարարներ, քաղաքացիական հասարակության, մշակույթի ոլորտի և ակադեմիական շրջանակների հեղինակավոր ներկայացուցիչներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ:
Հանդիպում ԼՂՀ կառավարությունում
26.08.2013 - Օգոստոսի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած մի խումբ ռուսաստանյան լրագրողների և հասարարական գործիչների։
Խորհրդակցություն ԼՂՀ կառավարությունում

01.08.2013 - Օգոստոսի 1-ին ԼՂՀ վարչապետի մոտ տեղի է ունեցել Ստեփանակերտի հանրակրթական ուսումնական հաստատություններում նախադպրոցական խմբերի և մանկապարտեզների գործունեության վերաբերյալ խորհրդակցություն:
Ընդունելություն ԼՂՀ կառավարությունում

01.08.2013 - ԼՂՀ վարչապետ ԱրաՀարությունյանը Գեոդեզիստի և հողաշինարարի մասնագիտական օրվա կապակցությամբ այսօր ընդունել է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մի խումբ աշխատակիցների` կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանի գլխավորությամբ:
Բերձորում կհիմնադրվի նոր բնակավայր

15.07.2013 - ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր ընդունել է <Արցախ Ռութս Ինվեսթմենթ> (ԱՐԻ) կազմակերպության խորհրդի մի խումբ անդամների: Ողջունելով հյուրերին` Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արցախի զարգացմանն ուղղված` սփյուռքահայ բարերար-ներդրողների նախաձեռնած ծրագրի համար: Արցախիգյուղատնտեսության ոլորտում կատարվող ներդրումներին զուգահեռ ընկերության անդամների մոտ ծնվել է նաև ազատագրված տարածքների վերաբնակեցմանը օժանդակելու գաղափար: Այսօր ԼՂՀ կառավարության և <ԱՐԻ>...