Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Ընդունելություն ԼՂՀ կառավարությունում

Ընդունելություն ԼՂՀ կառավարությունում

01.08.2013 - ԼՂՀ վարչապետ ԱրաՀարությունյանը Գեոդեզիստի և հողաշինարարի մասնագիտական օրվա կապակցությամբ այսօր ընդունել է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մի խումբ աշխատակիցների` կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանի գլխավորությամբ:

Բերձորում կհիմնադրվի նոր բնակավայր

Բերձորում կհիմնադրվի նոր բնակավայր

15.07.2013 - ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր ընդունել է <Արցախ Ռութս Ինվեսթմենթ> (ԱՐԻ) կազմակերպության խորհրդի մի խումբ անդամների: Ողջունելով հյուրերին` Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արցախի զարգացմանն ուղղված` սփյուռքահայ բարերար-ներդրողների նախաձեռնած ծրագրի համար: Արցախիգյուղատնտեսության ոլորտում կատարվող ներդրումներին զուգահեռ ընկերության անդամների մոտ ծնվել է նաև ազատագրված տարածքների վերաբնակեցմանը օժանդակելու գաղափար: Այսօր ԼՂՀ կառավարության և <ԱՐԻ>...

Հանդիպում ԼՂՀ կառավարությունում

Հանդիպում ԼՂՀ կառավարությունում

12.07.2013 - Հուլիսի 12-ին ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանն ընդունել է Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի պատվիրակությանը` ռեկտոր Ա. Թարվերդյանի գլխավորությամբ: Ողջունելով ներկաներին` կառավարության ղեկավարը նշել է, որ Ագրարային համալսարանի հետ համագործակցությունը տարիների պատմություն ունի: Ներկայացնելով Արցախում գյուղատնտեսության ոլորտի ձեռքբերումները, վարչապետը միևնույն ժամանակ ընդգծել է, որ անելիքներն այդ ուղղությամբ ևս բազմաթիվ են, քանի որ գյուղատնտեսությունը հանրապետության տնտեսության գերակա...

Հանդիպում

Հանդիպում

20.12.2012 - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են երկու հանրապետությունների միջև բնապահպանության ոլորտում փոխհամագործակցության ուղիները: Արա Հարությունյանը ընդգծել է բնապահպանության ոլորտի կարևոր դերը երկրի տնտեսության` հանքարդյունաբերության, էներգետիկայի և էկոլոգիական զբոսաշրջության ոլորտներում և կարևորել է երկու երկրների...

Հանդիպում «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում

05.12.2012 - Երեկ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» պետարտոնագրված համալսարանի դասախոսների և ուսանողների հետ: Վարչապետը շնորհավորելով համալսարանի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ, նշել է, որ կրթօջախը հաջողությամբ է հաղթահարել կազմավորման շրջանի փորձությունները և այսօր գործում է ժամանակակից կրթական պահանջներին համապատասխան: Կառավարության ղեկավարը ներկայացրել է իշխանությունների, մասնավորապես, գործադիրի առջև դրված խնդիրներն ու ծրագրերը և դրանց լուծման ու...

Նոր նշանակումներ

03.12.2012 - ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի` այսօր ստորագրած որոշմամբ Ալեն Պողոսյանը ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն: Առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել Արմեն Խաչատրյանը: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Պավել Նաջարյանը նշանակվել է քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ: ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն