Կառավարություն

Պետական կառավարման այլ մարմիններ

Մհեր Վահրամի Աբրահամյան

Մհեր
Վահրամի
Աբրահամյան

ԱՀ պետական վերահսկողական ծառայության պետ


Պետական վերահսկողական ծառայություն

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը (այսուհետ` նաև Ծառայություն) պետական վերահսկողության ոլորտում գործող հանրապետական գործադիր մարմին է:
2. Ծառայությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Ծառայությունը գործում է Արցախի Հանրապետության Սահմանադրության, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի, օրենքների, սույն կանոնադրության և իրավական այլ ակտերի հիման վրա:
4. Ծառայության լրիվ անվանումն է.
1) հայերեն լրիվ անվանումը՝ Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայություն,
2) ռուսերեն լրիվ անվանումը՝ Служба государственного надзора Республики Арцах,
3) անգլերեն լրիվ անվանումը՝ State Supervision Service of the Republic of Artsakh:
5. Ծառայությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու անհատականացման այլ միջոցներ:
6. Ծառայության համակարգը կազմված է Ծառայության պետից, Ծառայության պետի առաջին տեղակալից և տեղակալից (տեղակալներից), Ծառայության պետի խորհրդականից (խորհրդականներից), Ծառայության պետի մամուլի քարտուղարից, Ծառայության պետի օգնականից, Ծառայության աշխատակազմից:
7. Ծառայության գտնվելու վայրն է` Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Փետրվարի 20 փողոց, N 1 կառավարության շենք: