Կառավարություն

Պետական կառավարման այլ մարմիններ

Դավիթ Հրաչիկի Պողոսյան

Դավիթ
Հրաչիկի
Պողոսյան

ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ


Պետական եկամուտների կոմիտե

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե) հանրապետական գործադիր մարմին է, որն ապահովում է Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականության՝ օրենքով իրեն վերապահված առանձին ուղղության իրականացումը, ինչպես նաև աջակցում է իրեն վերապահված ուղղության շրջանակներում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականության մշակմանը:
2. Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Կոմիտեն գործում է Արցախի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:
4. Կոմիտեի լրիվ անվանումն է՝
1) հայերեն՝ Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե.
2) ռուսերեն` Комитет государственных доходов Республики Арцах.
3) անգլերեն` State Revenue Committee of the Artsakh Republic:
5. Կոմիտեն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով կլոր կնիք և ձևաթղթեր: Կոմիտեն կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Կոմիտեն կազմված է կոմիտեի նախագահից, կոմիտեի նախագահի տեղակալներից, կոմիտեի նախագահի խորհրդականից, կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարից, կոմիտեի նախագահի օգնականից և կոմիտեի աշխատակազմից: Կոմիտեի ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
7. Կոմիտեի աշխատողներն իրենց զբաղեցրած պաշտոններին համապատասխան կարող են լինել հայեցողական, հարկային, քաղաքացիական ծառայությունների պաշտոն զբաղեցնող, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք:
8. Կոմիտեին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
9. Կոմիտեն իրավապահ մարմին է:
10. Կոմիտեի գտնվելու վայրն է՝ Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Տիգրան Մեծի 16: