Կառավարություն

Պետական կառավարման այլ մարմիններ

Գեորգի Լևոնի Հայրիյան

Գեորգի
Լևոնի
Հայրիյան

ԱՀ ջրային կոմիտեի նախագահ

Պաշտոնն ստանձնել է
13.07.2021


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1977թ. 16 փետրվարի, ք. Ստեփանակերտ
 

Կրթություն
1999թ. ավարտել է Երևանի տնտեսագիտական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
 

Աշխատանքային գործունեություն
2002թ. փետրվար ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գլխավոր իրավաբան՝ նախագահի օգնականի պարտականություններով
2002թ. մայիս ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար։
2005թ. փետրվար ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման բաժնի պետի պաշտոնակատար
2005-2007թթ. ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության աշխատակազմի ղեկավար
2007-2008թթ. Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ
2008-2009թթ. Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ
2009-2010թթ. ԼՂՀ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար
2011-2015թթ. «Բիոտեխնոլոգիա» ՍՊԸ տնօրեն, «ԷՄ ՋԻ Պլաստիկ» ՍՊԸ տնօրեն՝ համատեղությամբ
2015-2020թթ. ԼՂՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
2020-2021թթ. ԱՀ գյուղատնտեսության նախարարության «Ջրային տնտեսություն» ՓԲԸ տնօրեն
2021 թվականի հուլիսի 13-ին Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ նշանակվել է ԱՀ ջրային կոմիտեի նախագահ։
 

Այլ տվյալներ
1999-2001թթ. ծառայել ԼՂՀ ՊԲ-ում։
 

Կուսակցական պատկանելություն
«Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է:
 

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ: