Կառավարություն

Պետական կառավարման այլ մարմիններ

Մհեր Վահրամի Աբրահամյան

Մհեր
Վահրամի
Աբրահամյան

ԱՀ պետական վերահսկողական ծառայության պետ

Պաշտոնն ստանձնել է
10.02.2022


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1981թ. 9 դեկտեմբերի, ք. Ստեփանակերտ

Կրթությունը
1994-1998թթ համատեղության կարգով սովորել է Երևանի պետական համալսարանի հեռակա մաթեմատիկական դպրոցում:
1998-2003թթ ուսանել է ԱրՊՀ Կիրառական մաթեմատիկա բաժնում:

Աշխատանքային գործունեությունը
2003-2008թթ ծառայել է ԱՀ ՊԲ շարքերում:
2008 ապրիլից մինչև նոյեմբեր աշխատել է Հուստի ապահովագրական ՓԲԸ-ում  որպես տնօրենի տեղակալ:
2010-2013թթ աշխատել է Նաիրի Ինշուրանս ապահովագրական ՍՊԸ-ում  որպես Արցախ գրասենյակի ղեկավար:
2013-2021թթ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:
2021թ. մարտի 3-ին նշանակվել է ԱՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար:
2022թ. փետրվարի 10-ին նշանակվել է Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետ:


Այլ տվյալներ
2002թ. զորակոչվել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության:
Մասնակցել է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմին և 2020թ. տեղի ունեցած Արցախյան երկրորդ պատերազմին:
ԱՀ Նախագահի 2016թ. № 193-Ա հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայություն մեդալով:
Հանդիսանում է Արցախի ազատամարտիկների միություն ՀԿ արագ արձագանքման գումարտակի վաշտի հրամանատար:

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական է:

Անձնական տվյալները
Ամուսնացած է, ունի 3 զավակ: