Կառավարություն

Պետական կառավարման այլ մարմիններ

Վահրամ Սերգեյի Ղահրամանյան

Վահրամ
Սերգեյի
Ղահրամանյան

ԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահ

Պաշտոնն ստանձնել է
10.02.2022


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1968թ. 10 հունվարի Մարտունու շրջան, գ․ Ճարտար

Կրթություն
1994թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեություն
1997-2003թթ․ ԱՀ Ասկերանի շրջանի դատախազության քննիչ:
2003-2010թթ․ ԱՀ Հադրութի շրջանի դատախազ։
2010-2019թթ․ ԱՀ Շուշիի շրջանի դատախազ:
2022 թվականի փետրվարի 10-ի ն Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահ:

Այլ տվյալներ
1986-88թթ. ծառայել է Խորհրդային բանակում՝ Աֆղանստանի Հանրապետությունում: Ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան առաջին գոյամարտին: Ճարտարի «Արայիկ» հատուկ ջոկատի հիմնադիր հրամանատարն էր, գումարտակի հրամանատար:
2019թ. փետրվարից մինչև 2022թ. փետրվարը Արցախի «Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահն էր:
Պարգևատրվել է Խորհրդային Միության և Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալներով և այլ մարտական պարգևներով։

Կուսակցական պատկանելություն
«Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր անդամ;

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ: