Կառավարություն

Պետական կառավարման այլ մարմիններ

Լևոն Արմենի Սարգսյան

Լևոն
Արմենի
Սարգսյան

Պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահ

Պաշտոնն ստանձնել է
15.04.2022


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1986թ. 20 մայիսի, ԱՀ Մարտունու շրջ, գ.Կաղարծի
 

Կրթություն
2008թ.  ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ Միջազգային Հարաբերություններ մասնագիտությամբ, բակալավր
2011թ.  ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ Հանրային Կառավարում մասնագիտությամբ, մագիստրոս

Աշխատանքային գործունեություն
2008-2011 թթ. ԱՀ ԱԳՆ երկկողմ համագործակցության վարչության կցորդ, դիվանագիտական աստիճանը՝ կցորդ
2011-2014 թթ. Արցախի Հանրապետության վարչապետի օգնական
2014-2016 թթ. ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
2016-2017 թթ. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդական
2017-2020 թթ. «Արցախէներգո» ՓԲԸ հանրային կապերի և սպասարկման որակի կառավարման բաժնի պետ
2020-2021 թթ. «Ար.Տոբակո» ՓԲԸ կոմերցիոն տնօրեն

Այլ տվյալներ
2004-2006թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում:
2009թ. - Հարվարդի համալսարանի Քենեդիի կառավարման դպրոցի հանրային կառավարման վարպետ Գարբիս Քորաջյանի կողմից ստացել է վկայական Արդյունավետ կառավարում ծրագրի Հաղորդակցման հմտություններ և հակամարտությունների կարգավորում թեմայով ԱՀ ԱԳՆ-ում անցկացված դասընթացը հաջողությամբ ավարտելու համար:

2013թ. Հայաստանի ամերիկյան համալսարանի հատուկ դասընթացների բաժնի տնօրեն Արփի Բալայանի կողմից ստացել է վկայական ԱՀ կառավարության աշխատակազմում Հանրային հատվածի կառավարում դասընթացն ավարտելու համար:
2016թ. N Զ/Մ հրամանատարի կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ ապրիլյան իրադարձությունների կապակցությամբ զորամասում կապի կազմակերպման գործողություններին ակտիվ մասնակցելու և բարեխիղճ ծառայության համար:
 

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական:
 

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի: