Պետական նախարար

Կենսագրություն

Գուրգեն Գառնիկի Ներսիսյան

Գուրգեն
Գառնիկի
Ներսիսյան

Արցախի Հանրապետության պետական նախարար

Պաշտոնն ստանձնել է
1.03.2023


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1985թ. 14 հոկտեմբերի, ք. Ստեփանակերտ

Կրթություն
2007թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետը՝ իրավագետի որակավորմամբ:

Աշխատանքային գործունեություն
2007թ. աշխատանքի է ընդունվել ԱՀ դատախազության համակարգում և նշանակվել Մարտակերտի շրջանի դատախազի օգնական-ստաժոր։
2008-2009թթ. զբաղեցրել է Մարտակերտի շրջանի դատախազի օգնականի և նույն դատախազության դատախազի պաշտոնը:
2009-2011թթ. աշխատել է Ստեփանակերտ քաղաքի դատախազության դատախազի պաշտոնում:
2011-2015թթ. զբաղեցրել է գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի դատախազի, իսկ մինչև 2019 թվականը՝ ավագ դատախազի պաշտոնը:
2019-2020թթ. աշխատել է գլխավոր դատախազության ավագ դատախազի պաշտոնում։
2021-2023թթ. զբաղեցրել է ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնը։
2023թ. մարտի 1-ին ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ պետական նախարար։

Այլ տվյալներ
2014 թվականից զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ։
Հեղինակ է հինգ գիտական հոդվածի և մեկ տասնյակից ավելի հրապարակումների:
ԱՀ Նախագահի 13.10.2016թ. ՆՀ-232-Ա հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:
ՀՀ գլխավոր դատախազի 22.11.2019թ. հրամանով պարգևատրվել է «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական է:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ: