COVID-19
Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրեր
Առաջին միջոցառում` միանվագ ֆինանսական աջակցության տրամադրում
Շահառուն` 1) մինչև երեք (ներառյալ) անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքը, որտեղ երեխաների ծնողները կամ ծնողներից մեկը կամ միակ ծնողը 2020 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ազատվել են (է) աշխատանքից կամ չեն ունեցել աշխատանք.
2) չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները:
Աջակցության ձևը` միանվագ ֆինանսական աջակցություն` յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամի չափով:
Պայմանները` շահառուին միանվագ ֆինանսական աջակցություն տրամադրելիս տվյալ ամսվա՝ ԱՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 17-ի N 273-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված պետական նպաստները չեն վճարվում, բացառությամբ`
1) ԱՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների երեխաներին,
2) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին,
3) մինչև երկու տարեկան երեխա խնամող անձանց տրամադրվող պետական նպաստների: (ԱՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 15-ի <<Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման միջոցառումները հաստատելու մասին>> N 262-Ա որոշում)
Երկրորդ միջոցառում` միանվագ նպաստի տրամադրում
Շահառուն` մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքը:
Աջակցության ձևը` միանվագ նպաստ` մինչև 14 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար 100 000 ՀՀ դրամի չափով:
Պայմանները` 1) երեխայի երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում.
2 )երեխայի ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուս ծնողն աշխատանք չի ունեցել.
3) երեխայի միայնակ ծնողը ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում:
Ծանոթություն. Առջաին միջոցառմամբ միանվագ ֆինանսական աջակցության և երկրորդ միջոցառմամբ միանվագ նպաստի իրավունք ունենալու դեպքում` երեխայի համար ընտանիքին տրամադրվում է միանվագ նպաստը:
Առաջին (բացառությամբ չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցողների) և երկրորդ միջոցառման շահառուն, թղթային կամ էլեկտրոնային եղանակով` հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ stepanakert-sag@mail.ru, martuni-sag@mail.ru, hadrut-sag@mail.ru, martakert-sag@mail.ru, shushi-sag@mail.ru, qashatax-sag@mail.ru, shahumyan-sag@mail.ru, askeran-sag@mail.ru, իր հաշվառման կամ բնակության վայրի՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն է ներկայացնում`
1) գրավոր դիմում,
2) ամուսնության վկայականի պատճենը,
3) երեխայի ծնողների կամ միակ ծնողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
4) երեխայի (երեխաների) ծննդյան վկայական(ներ)ի պատճեն(եր)ը:
Չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող շահառուներին համակարգն ինքնուրույն է որոշում և փոխանցում գումարը:(ԱՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 15-ի <<Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման միջոցառումները հաստատելու մասին>> N 262-Ա որոշում)
Երրորդ միջոցառում` միանվագ ֆինանսական աջակցության տրամադրում
Շահառուն` 1) չաշխատող այն հղի կինը, ում ամուսինը 2020 թվականի մարտի 1-ի դրությամբ չի ունեցել աշխատանք և 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ չի ընդունվել աշխատանքի,
2) չաշխատող միայնակ հղի կինը:
Աջակցության ձևը` միանվագ ֆինանսական աջակցություն 100 000 ՀՀ դրամի չափով:
Դիմելու կարիք չկա, համակարգն ինքնուրույն է որոշում շահառուներին և փոխանցում գումարը:
(ԱՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 15-ի <<Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման միջոցառումները հաստատելու մասին>> N 262-Ա որոշում)
Չորրորդ միջոցառում` միանվագ ֆինանսական աջակցության տրամադրում
Շահառուն` ԱՀ քաղաքացի, ով ունեցել է գրանցված աշխատանք մասնավոր հատվածում և աշխատանքից ազատվել է 2020 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում և այդ նույն ժամանակահատվածում չի անցել այլ աշխատանքի
Աջակցության ձևը` միանվագ ֆինանսական աջակցություն՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:
Պայմանները` 1) շահառուն չի հանդիսացել բանկի, վարկային կազմակերպության, գրավատան, ապահովագրական ընկերության, արտարժույթի փոխանակման կետի, ներդրումային ֆոնդի, ներդրումային կազմակերպության աշխատակից, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչ և այլ նմանատիպ գործունեություն ծավալող և այդ նույն ժամանակահատվածում չի անցել մեկ այլ աշխատանքի:
2) շահառուն, ով 2020թ. մարտի 31-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ չի գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա՚
3) շահառուն, ով 2020թ. մարտի 31-ի (ներառյալ) դրությամբ չի հանդիսացել անհատ ձեռնարկատեր, ում գործնեությունը նույն ամսաթվի դրությամբ Արցախի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով դադարեցված չի եղել:
4) քաղաքացին չի հանդիսացել երկրորդ միջոցառման շահառու:
Դիմելու կարիք չկա, համակարգն ինքնուրույն է որոշում շահառուներին և փոխանցում գումարը:
ԱՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 15-ի <<Կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած Արցախի Հանրապետության քաղաքացիներին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին>> N 263-Ա որոշում (խմբագրված)