Պետական նախարար

Պետական նախարարի աշխատակազմ

Արամ Վոլոդյայի Վերդյան

Արամ
Վոլոդյայի
Վերդյան

ԱՀ պետական նախարարի օգնական

Պաշտոնն ստանձնել է
15.02.2021


Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1991թ. 27 ապրիլ, ք. Մարտակերտ:

Կրթություն
2008-2015թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ՀԱԱՀ-ի Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում բաժինը՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան:
2015-2017թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ՀԱԱՀ-ի Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում մագիստրատուրայի բաժինը՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան:
2015թ-ին ԼՂՀ ՖՆ-ում գերազանցությամբ հանձնել է քննություն և ստացել որակավորված հաշվապահի վկայական:
2020թ-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հիմնված Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալությունում գերազանցությամբ հանձնել է քննություն և ստացել վնաս գնահատողի փորձագետի որակավորում:
2011-2020թթ. անցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումներ մասնավոր և պետական հաստատություններում:

Աշխատանքային գործունեություն
2014-2015թթ. աշխատել է որպես գործադիր տնօրեն սննդամթերք ներկրող առևտրային կազմակերպությունում:
2015-2020թթ. զբաղվել է ագրոձեռնարկատիրությամբ:
2018-2020թթ. աշխատել է ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում որպես ԱՀ գյուղատնտեսության նախարարի հատուկ հանձնարարությունների գծով մասնագետ:
2021թ. փետրվարի 15-ին ԱՀ պետական նախարարի հրամանով նշանակվել է ԱՀ պետական նախարարի օգնական:

Այլ տվյալներ
2009-2011թթ. ժամկետային ծառայություն է անցել ՊԲ-ի N զորամասում:
2016թ-ին գյուղատնտեսության զարգացման գործում ձեռք բերած հաջողությունների և ունեցած ավանդի համար ԼՂՀ վարչապետի կողմից պարգևատրվել է պատվոգրով:
2018թ-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացված երիտասարդական մրցանակաբաշխության «2017 թվականի երիտասարդ գյուղատնտես» անվանակարգում հաղթող է ճանաչվել:
2019թ-ին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից անցկացված երիտասարդական մրցանակաբաշխության «2019 թվականի երիտասարդ գյուղատնտես» անվանակարգում հաղթող է ճանաչվել:
3 տպագրված գիտական հոդվածների և տնտեսական թեմայով մի շարք վերլուծությունների հեղինակ է:

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական է:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է: